Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Բոցենի հուրանավոր - Флокс метельчатый - Phlox Paniculata

Բոցենի հուրանավոր - Флокс   метельчатый - Phlox  Paniculata

Բոցենի ցեղի ներկայացուցիչները միամյա կամ բազմամյա բույսեր են` ծագումով հիմնականում Հյուսիսային Ամերիկայից: Հայտնի է բոցենու մոտ 60 տեսակ: Պատկանում են զարմանազանազգիների ընտանիքին: Հուրանավոր բոցենին  բազմամյա է, որից ստացվել են կուլտուրական բազմամյա ֆլոքսի բազմաթիվ սորտեր:

 

Ուղիղ վեր ձգվող ընձյուղներով բույս է` 50-150 սմ բարձրությամբ: 1,5-5 սմ տրամագիծ ունեցող բուրումնավետ ծաղիկները, որոնք բացվում են հուլիսից մինչև ուշ աշուն, ունեն ամենաբազմազան գունավորում, բայց ավելի հաճախ` ալ կարմիր, կարմրանարնջագույն, նարնջագույն, մանուշակագույն և այլն: Հավաքված են հուրանանման ծաղկաբույլերում: Բազմանում են կտրոններով, թփի բաժանմամբ և արմատային մացառներով: Գարնանը, երբ  ընձյուղները հասնում են 8-10 սմ երկարության, կտրոններ են վերցնում և տնկում ստվերոտ մարգերում կամ սառը ջերմոցներում: Արմատակալելուց հետո հաջորդ գարնանը տնկում են մշտական տեղում: Թուփը բաժանման համար կիսում են ծաղկելուց հետո կամ գարնանը: Լայնորեն է մշակվում միքսբորդերում, լանդշաֆտային ձևավորումներում, գազոնի ֆոնի վրա:

 

Կան բազմայա բոցենու տեսակներ, որոնք օգտագործվում են որպես միամյա: Այդպիսիներից է Դրյումոնդի բոցենին: Խիտ թփակալող բույս է` 20-60 սմ բարձրությամբ: Ծաղիկները բուրավետ են, տարբեր գունավորմամբ: Լուսասեր և ջերմասեր է, լավ է աճում ինչպես մերձարևադարձային, այնպես էլ  բարեխառն գոտու պայմաններում, միայն թե մեզ մոտ բաց գրունտում թողնելու դեպքում  լրիվ ցրտահարվում է: 

 

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://michsad.ru/
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ